Որն է առանց դեղորայքի արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնելու միջոցը
Բժիշկ Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս երգելու միջոցով՝ առանց դեղամիջոցներ օգտագործման նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս մասին նա ասել է բրիտանական Daily Mail թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ երգեցողությունը կնվազեցնի կորտիզոլ հորմոնի մակարդակը, որը արձագանքում է օրգանիզմում սթրեսայի իրավիճակներին։։
«Սա, իր հերթին, պետք է իջեցնի արյան ճնշումը և շաքարի քանակը արյան մեջ (կորտիզոլը բարձրացնում է արյան մեւ շաքարի պարունակությունը՝ սպիտակուցը վերածելով գլյուկոզայի): Այն կարող է գործել ակնթարթորեն», – ասել է Մոսլին:
Բժիշկը նաև բացատրել է, որ շաքարի մակարդակը նվազեցնելու մեկ այլ հեշտ միջոց է տաք ցնցուղ ընդունելը։
«Տաք ջրի մեջ ամենօրյա լոգանք ընդունելը կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը․ տաքությունը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը՝ կարգավորելով արյան շրջանառությունը ամբողջ մարմնում»,- ասել է բժիշկը։
Մոսլին նաև արագ միջոց է համարում առնվազն 75 տոկոսանոց կակաո պարունակող մուգ շոկոլադի օգտագործումը։ Վերջում բժիշկը խորհուրդ է տվել կառավարել քաշը, ավելի քիչ աղ ուտել և մարզվել։