Պետդուման կքննարկի ֆիլմերում բռնության տեսարանների ցուցադրումն արգելող օրինագիծը
Ֆիլմերում բռնության տեսարաններն արգելող օրինագիծը Պետդումայում կքննարկվի գարնանային նստաշրջանում, հայտարարել է ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան։
Նա նշել է, որ լրատվամիջոցները և իրավապահ մարմինները պետք է ակտիվորեն պաշտպանեն մատաղ սերնդին վնասակար ազդեցություններից։ Այսպիսով, դեկտեմբերին կստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարկի այս օրինագիծը։
«Մենք կարծում ենք, որ ԶԼՄ-ները և իրավապահ մարմինները նույնպես պետք է մասնակցեն երեխաներին պաշտպանելուն նման բացասական տեղեկատվության հետևանքներից», – բացատրել է Օստանինան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Քաղաքական գործիչ Վիտալի Միլոնովն ավելի վաղ նշել էր, որ օրինագծի մշակումն արդեն ընթացքի մեջ է։ Նախաձեռնությունը նաև արգելելու է հոմոսեքսուալ հարաբերություններ ցուցադրող ֆիլմերի հեռարձակումը։