Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքը
Բրիտանացի երգչուհի Ադելը Vogue-ին տված հարցազրույցում բացահայտել է 45 կիլոգրամ նիհարելու գաղտնիքը. Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Ադելը նաև ցուցադրել է այն մթերքները, որոնք օգնել են նիհարելու հարցում։ Մասնավորապես, նա ուտում է դդմիկ, դդում, կանաչեղեն, բուլղարական պղպեղ, վարունգ, ավոկադո և նեկտարին։
«Ես հետևում եմ, թե ինչ եմ մատակարարում իմ մարմին», – ասել է նա:
Բացի դրանից, արտիստին լրջորեն գերել է sirtfood դիետան։ Այն հիմնված է մթերքների վրա, որոնք ակտիվացնում են սիրտուինների արտադրությունը՝ սպիտակուցներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, բարձրացնում մկանային տոնուսը և ճնշում քաղցը:
Ադելը Grammy, Brit Awards, American Music Awards և Oscar մրցանակի դափնեկիր է : Երգչուհին պարգևատրվել է նաև Բրիտանական կայսրության շքանշանով՝ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Посмотреть эту публикацию в Instagram