Բրիտանիայում թողարկվել է 3D տպիչով ստեղծված աչքի առաջին պրոթեզը
ՏեսանյութերԲրիտանական Մուրֆիլդս ակնաբուժական կլինիկայի ակնաբույժները 3D տպիչով ստեղծել են աչքի՝ աշխարհում առաջին պրոթեզը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Սթիվ Վերսը կորցրել էր ձախ աչքը 20 տարեկանում և դրանից հետո օգտագործել է պրոթեզներ, որոնք պետք է փոխվեին հինգ տարին մեկ։
Նոր պրոթեզն ավելի դիմացկուն է, և դրա ստեղծման և տեղադրման համար շատ ավելի քիչ ժամանակ է պահանջվում:
Վերսը հայտարարել է, որ «նոր աչքը» ավելի «իրական» տեսք ունի, քան նախորդները:
Վիրահատությունը կատարվել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի կողմից ֆինանսավորվող հետազոտության շրջանակներում:
Ինչպես գրում է թերթը, մեր օրերում աչքերը կորցրած բրիտանացիները հաճախ ստիպված են լինում վիրահատությունից հետո չորս-հինգ ամիս սպասել՝ պրոթեզավորման։ Պրոթեզի պատրաստումն ու տեղադրումը տևում է ևս վեց շաբաթ:
Նոր տեխնիկան կօգնի կրճատել այս ժամանակահատվածը մինչև երեք շաբաթ և ապահովել ավելի ճշգրիտ չափսեր: Աչքի պրոթեզի տպագրությունը 3D տպիչի վրա տևում է երկուսուկես ժամ։