«Հոֆենհայմը» հյուրընկալվելիս մրցել է «Գրոյտեր Ֆյուրտի» հետ և 6-3 հաշվով հաղթանակ տարել
Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս մրցել է «Գրոյտեր Ֆյուրտի» հետ և 6-3 հաշվով հաղթանակ տարել:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում է սկսել հանդիպումը և փոխարինման է մտել միայն 83-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Հոֆենհայմը» իր միավորների թիվը հասցրել է 20-ի և բարձրացել է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Գրոյտեր Ֆյուրտն» ընդամենը 1 միավոր ունի իր ակտիվում և գտնվում է վերջին՝ 18-րդ տեղում: