Ինտերը նոր պայմանագիր կկնքի պաշտպանի հետ
«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի ձախ պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ, հաղորդում է Calciomercato-ն։
Այս մրցաշրջանում 24-ամյա խաղացողը Ա Սերիայում 12 հանդիպում է անցկացրել, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» հույս ունեն նոր պայմանագիր կնքել նրա հետ մինչև 2026 թվականի ամառ։
Աղբյուր ArmSport.am