Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու. Արա Զոհրաբյան (Տեսանյութ)
Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, որ երեկ բերման էր ենթարկվել ոստիկանություն, տեսանյութեր է հրապարակել, որոնք արվել են երեկ ոստիկանությունում։
Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութերին կից նա գրել է.
«Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու:
Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ հերիք չի զեկուցագրում են ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառում, մի հատ էլ զեկուցագիր են փոխում (բերման ենթարկողների անուններն են հարմարեցնում): Երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում կներկայացվի:
Շնորհակալ եմ փաստաբան գործընկերներիս:
Շնորհակալ եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
Այսօր՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում շտապ հավաք»։