«Լիվերպուլի» և «Աթլետիկոյի» նախկին կիսապաշտպան ավարտել է կարիերան
Անգլիական «Լիվերպուլի», Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ 40-ամյա արգենտինացին այդ մասին հայտնել է Ինստագրամում հրապարակած տեսահոլովակով։
Մաքսի Ռոդրիգեսը արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» սան է։ Այդ ակումբը նաեւ վերջինը դարձավ նրա կարիերայում։ Նա հանդես է եկել նաեւ իսպանական «Էսպանյոլում» եւ Ուրուգվայի «Պենյարոլում»։
2003-2015 թվականներին Մաքսի Ռոդրիգեսը հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։