«Յուվենտուսի» նախագահն ու փոխնախագահը մեղադրվում են խարդախության մեջ
Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, ակումբի փոխնախագահ Պավել Նեդվեդը, նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին (այժմ աշխատում է Լոնդոնի «Տոտենհեմում») մեղադրվում են ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամանակ խարդախության, կապիտալը 50 միլիոն եվրո շատ ցույց տալու մեջ։
Ֆինանսական ոստիկանությունը «Յուվենտուսի» գրասենյակում անցկացրել է խուզարկություն եւ ստուգումներ, անհրաժեշտ փաստաթղթերի առգրավում, հաղորդում է gazetta.it-ը։
Ոստիկանությունը կուսումնասիրի «Յուվենտուսի»՝ 2018-2021 թվականների ֆինանսական գործունեությունը