Նելլի Ուվարովան՝ որպես սոցիալական աջակցության կենտրոնի տնօրեն (Տեսանյութ և լուսանկարներ)
Ռուսական <<Не родись красивой>> հանրահայտ հեռուստասերիալի գլխավոր դերակատար Նելլի Ուվարովան արդեն երկար տարիներ ոչ միյան դերասանուհի է, այլև իր կողմից հիմնադրած սոցիալական աջակցության կենտրոնի ղեկավարը:
<<Наивно? Очень>> ծրագրի շրջանակներում Նելլին ստեղծել է կենտրոն, որը օգնում է զարգացման խնդիրներ ունեցող երիտասարդներին ադապտացվել սոցիալական կյանքին՝ ստեղծագործելով գումար վաստակել և այլն:
Նելլիի համար նման ծրագիր և սոցիալական կենտրոն ստեղծելու խթան հանդիսացել է իր մտերիմ ընկերուհի, կոլեգա Վերա Զոտովան, ով ևս ունի նման խնդիրներով աղջիկ երեխա՝ Մաշան:
Լուսանկարը՝ Վերա Զոտովայի
Խոսելով այն մասին, թե ինչու Նելլին չկա սոցիալական ցանցերում, նա նշում է, որ չի ուզում իրեն դատեն իր էջին հետևողների քանակով կամ նույն սկզբունքով դատեն՝ նա հանրահայտ է՝ թե՝ ոչ:
Նելլի Ուվարովայի հայ երկրպագուներին հիշեցնենք, որ դերասանուհին ունի հայկական արմատներ՝ նրա մայրիկը հայ է:
Առավել մանրամասն՝ հարցազրույց-տեսանյութում