Թրամփը ակնարկել է իր վերադարձի մասին. Մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանք
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը նշել է տոնական ուղերձով, որում ակնարկել է 2024 թվականին հնարավոր վերադարձի մասին:
«Շատ հետաքրքիր ժամանակաշրջան է մեր երկրում, սակայն մի անհանգստացեք, մենք կրկին հզոր կդառնանք, եւ մենք դա միասին կանենք», - ասել է Թրամփը:
«Ամերիկան երբեք չի հիասթափեցնի, եւ մենք երբեք թույլ չենք տա, որ այն գնա սխալ ուղղությամբ: Չափազանց շատ սերունդներ են հույսը դրել մեզ վրա։ Վայելե՛ք Գոհաբանության օրը՝ իմանալով, որ առջեւում հիանալի ապագա է սպասվում»: