Մարկ Ռուդինշտեյնին կոմայի մեջ է
75-ամյա պրոդյուսերի վիճակը շարունակում է վատանալ։ Նոյեմբերի 25-ի գիշերը Մարկ Գրիգորեւիչին կոմայի մեջ են գցել եւ միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին։
Դեռ երեկ Ռուբինշտեյնի կինը վստահեցնում էր, որ անհանգստանալու լուրջ առիթ չկա։ «Դեռ բուժվում ենք․ ինչ պառկել է, այդ ժամանակից ի վեր բուժվում ենք։ Բժիշկներն ամեն ինչ վերահսկում են։ Նա մինչեւ երեքշաբթի հիվանդանոցում կլինի», - ասում էր Նատալյան: Բայց, կարծես, հիվանդանոցից արտիստի դուրս գրման մասին խոսք լինել չի կարող։
Վերջին մեկ տարվա ընթացքում Մարկ Գրիգորեւիչը մի քանի անգամ հայտնվել է բժշկական հաստատությունում։ Սեպտեմբերին «Կինոտավր» փառատոնի հիմադիրը շտապ վիրահատվել է։