Քրեական օրենսգրքում կրկին փոփոխություններ կլինեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը, որը 2022 թ. հուլիսի 1-ից պետք է փոխարինի 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքին։
Նոր Քրեական օրենսգիրքը գործողության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» նոր օրենքի ընդունման միջոցով։
«ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի աշխատակիցները տեղեկություններ ունեն, որ միգուցե օրենքի՝ ուժի մեջ մտնելու գործընթացը հետաձգվի՝ պայմանավորված օրենքում նոր փոփոխություններ մտցնելու հագամանքով:
Թե որքանով են քննիչներին հասած տեղեկությունները հավաստի, ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: