Կայացավ ԱԱ-2022-ի անցումային խաղերի վիճակահանությունը
Տեղի ունեցավ ԱԱ-2022-ի որակավորման փուլի անցումային խաղերի վիճակահանությունը, որի ընթացքում ձևավորվեց 3 խումբ՝ 4-ական թիմով: Յուրաքանչյուր խմբից եզրափակիչ դուրս կգա մեկ հավաքական:
A խումբ՝ Շոտլանդիա, Ուկրաինա, Ուելս, Ավստրիա։ Կիսաեզրափակչում կխաղան Շոտլանդիան ու Ուկրաինան, Ուելսն ու Ավստրիան։ Այս զույգերի հաղթողները կվիճարկեն մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիրը։
B խմբում կխաղան հետևյալ զույգերը՝ Ռուսաստան-Լեհաստան, Շվեդիա-Չեխիա։ Նույն սկազբունքով հաղթողները կվիճարկեն ուղեգիրը:
C խումբ՝ Իտալիա-Հս Մակեդոնիա, Պորտուգալիա-Թուրքիա։ Այստեղ հաղթողները կվիճարկեն երրորդ ուղեգիրը:
Անցումային խաղերը կկայանան 2022-ի գարնանը։ Մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա 2022-ի ձմռանը։