Էրդողանը դարձյալ մեղադրել է արտաքին ուժերին թուրքական լիրայի անկման մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ մեղադրել է արտաքին ուժերին թուրքական լիրայի անկման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արժեքը անկում կգրանցի: Մենք չենք թողնի մեր ժողովրդին եւ մեր ֆերմերներին, որ արժեզրկման հետեւանքով տուժեն: Գոյություն ունեն օտարերկրյա գործակալներ, որոնք հարձակվում են մեզ վրա: Ինչ էլ նրանք անեն, մենք չենք հրաժարվի մեր տնտեսական ծրագրից»,-ասել է նա Իզմիրում ելույթի ժամանակ:
Ավելի վաղ Էրդողանն արդեն այդպիսի մեղադրանքներ ուղղել էր որոշ արտաքին ուժերի դեմ, սակայն երբեք չէր նշել, թե ինչ նկատի ունի:
Տարեսկզբից թուրքական տարադրամն անկել է 70 տոկոսով, ինչը դարձել է վերջին տարիներին դրա արժեքի ամենախոշոր իջեցումը: Հունվարին մեկ դոլարն արժեր 7,3 լիրա: Երեքշաբթի մեկ դոլարի դիմաց գրանցվել է 11,38 լիրա, իսկ չորեքշաբթի առավոտյան Թուրքիայի տարադրամն էժանացել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 13,15 միավորի: Ընդ որում՝ երեքշաբթի այն հասել է 13,5 միավորի, իսկ հինգշաբթի ազգային արժույթը դարձել է 12 լիրա մեկ դոլարի դիմաց: