Ադրբեջանական նոր սադրանք` Սալոնիկում
Ադրբեջանական կազմակերպությունները Սալոնիկում (Հունաստան) նոր քարոզչական սադրանք են սկսել, որն արդեն չեզոքացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նոյեմբերի 26-ին քաղաքում ավտոբուսի կանգառի վրա հայտնվել է Բերձորի (Լաչին) պատկերով պաստառ՝ «Լաչին` ադրբեջանական Շուշի տանող ճանապարհ» մակագրությամբ։
Ինչպես նշել է Մկրտչյանը, Աթենքում Հայաստանի դեսպանությունն անմիջապես արձագանքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի սադրանքներին։
«Հայաստանի Հանրապետության դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկար քարոզչական սադրանքները»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Սալոնիկում ավտոբուսների վրա հայտնվել էր օկուպացված Շուշիի պատկերներով պաստառներ: