Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկել լրագրողին (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը հարվածել է «Прямой» հեռուստաալիքի լրագրողին։ Միջադեպը տեղի է ունեցել «Автостанция» պիցցերիայի ելքի մոտ, որտեղ Ուկրաինայի առաջնորդը մամուլի ասուլիս էր անցկացնում։ Այս մասին հաղորդում է MK.ru-ն:
«Pavlovsky News» Telegram»-ալիքի փոխանցմամբ՝ Զելենսկին սկանդալից հետո լքել է լրագրողների հետ հանդիպման վայրը։ Նրա անվտանգության աշխատակիցները կոպտորեն մի կողմ են հրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց նա չէր ընդունել ասուլիսին։