Ինեկոբանկը մեկնարկում է «paylater» ծառայությունը՝ հաճախորդներին հնարավորություն տալով գնումներ կատարել համաշխարհային թրենդ դարձած «buy now, pay later» ձևաչափով
Ինեկոբանկը մեկնարկում է «paylater» ծառայությունը՝ ներկայացնելով ողջ աշխարհում հայտնի BNPL (buy now, pay later) գնումներ կատարելու նոր ձևաչափը Հայաստանում։ Այսուհետ հաճախորդներն ունեն ֆինասական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները և ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի:
Ծառայությունը հաճախորդներին տրամադրում է մինչև 5 000 000 ՀՀ դրամ սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումը կատարել մաս-մաս՝ առանց որևէ հավելյալ վճարի։
«Բանկը հաճախորդի փոխարեն տվյալ պահին վճարում է բիզնեսին՝ հնարավորություն տալով հաճախորդին կատարել գնում կամ օգտվել ծառայությունից հիմա, իսկ գումարը վճարել ժամանակի ընթացքում»,-մանրամասնում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ շատ տրամաբանական է հենց Ինեկոբանկի կողմից տվյալ ծառայության ներդրումը, քանի որ այն ՀՀ-ում գնումների ֆինանսավորման ու թվային բանքինգի առաջատար է, իսկ «paylater» ծառայությունն իր մեջ ամփոփում է այդ երկու բաղադրիչները։
«Մենք, կիրառելով մեր գիտելիքներն ու փորձառությունը գնումների ֆինանսավորման ոլորտում, թվային առաջատար լուծումներ ապահովելու հնարավորությունները, ստացել ենք պարզ, մատչելի ծառայություն, որը, համոզված ենք, ՀՀ-ում կփոխի գնումների ֆինանսավորման մշակույթը»,-ասում է Ա. Նալթակյանը։
Ինեկոբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը նշում է՝ ինչպես միշտ, այս անգամ ևս Ինեկոբանկը ներկայանում է նորարարական լուծումներով՝ հանուն հաճախորդների հարմարավետության։
«Ծառայությունը լրացուցիչ հարմարավետություն կընձեռի մեր հաճախորդներին՝ սեփական միջոցների տնօրինման ազատություն, ծառայության՝ 24/7 ռեժիմով հասանելիություն, անհրաժեշտ գնումների անկաշկանդ պլանավորում։ Այսպիսով՝ հաճախորդներն իրենց առօրյա գնումների ընթացքում կկարողանան օգտվել առավել պարզ և ժամանակակից լուծումներից՝ հագեցնելով կյանքը հաճելի պահերով,»,-ասում է Լ. Ռուբինյանը։
Բիզնեսների տեսանկյունից ևս այս ծառայությունը գրավիչ է, այն վերջին տարիներին լայն տարածում է ստանում ողջ աշխարհում և հնարավորություն է տալիս բիզնեսներին ընդլայնել իրենց վաճառքների ծավալը։
«Միջազգային շուկան դիտարկելով՝ կարող ենք ասել, որ այն բիզնեսները, որոնք վճարումներ են ընդունում BNPL-ի միջոցով, կարող են արձանագրել վաճառքի զգալի աճ»,-ներկայացնում է Արեն Նալթակյանն ու նշում՝ որպես առաջատար բանկ՝ Ինեկոբանկը մշտապես ձգտում է ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք փոխշահավետ կլինեն թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։
Գնումներ կարելի է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչև էսթետիկ բժշկություն և կրթություն, հագուստից և աքսեսուարներներից մինչև ավտոտեխսպասարկում։ Մեկնարկի պահին «paylater» առայությունն արդեն ունի 100-ից ավել գործընկերներ, որոնց ցանկն օրեցօր ընդլայնվում է։
«Paylater»-ը հասանելի է InecoMobile հավելվածով, վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ հավելյալ ձևակերպումների անհրաժեշտության։ Օգտատերն ինքն է ընտրում՝ վճարումն ամբողջությա՞մբ, թե՞ մասամբ կատարել «paylater»-ի միջոցով՝ օգտագործելով նաև սեփական միջոցները։
«Paylater». վայելե՛ք պահը, վճարումը կսպասի: