Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ շինությունների «ջարդը». Այս անգամ Էրեբունիում եւ Մալաթիա-Սեբաստիայում
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել Facebook-ում՝ նշելով, որ շարունակում է ապամոնտաժել անօրինական շինությունները։
«Անցնող շաբաթ ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում։
Ապօրինի շինությունները հատուկ տեխնիկայի միջոցով քանդվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ: