Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում, ակտիվորեն աշխատում է հրադադարի ռեժիմի վերահսկման հարցով ռուս-թուրքական կենտրոնը. Պուտին
Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում, ակտիվորեն աշխատում է հրադադարի ռեժիմի վերահսկման հարցով ռուս-թուրքական կենտրոնը։ Այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման սկզբում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ քիչ անց նրանց կմիանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում իրավիճակի քննարկման համար։ «Ցավոք, կան խնդիրներ, կան միջադեպեր... Ցավոք, առանց զոհերի դեռ չի լինում, սակայն հենց դրա համար ենք մենք հավաքվել, որպեսզի տեսնենք՝ ինչ է արվել եւ ինչ պետք է անել, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն եւ ստեղծվեն պայմաններ իրավիճակը հանդարտեցնելու եւ այնպիսի որակի պայմաններ ստեղծելու համար, որոնք տարածաշրջանի մարդկանց ապրելու, իսկ երկրներին՝ զարգանալու հնարավորություն կտան»,-ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ մինչ Ալիեւի հետ հանդիպումը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ, ով զբաղվում է էկոնոմիկայի հետ կապված խնդիրներով, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերով։ «Խոսել եմ պաշտպանության նախարարի, ԱԴԾ տնօրենի հետ, որին, ինչպես գիտենք, ենթակա են սահմանային ծառայությունները, որոնք զգալի ներդրում ունեն կարգավորման գործում»,-հավելել է Պուտինը։