Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընթանում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։