Ադրբեջանում զինծառայողներին կարգելվի օգտվել սոցցանցերից
Ադրբեջանում զինծառայողներին կարգելվի օգտվել սոցցանցերից՝ համաձայն «Զինծառայողների կարգավիճակի մասին» նոր օրինագծի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ երեւույթին, արգելքը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանցի զինծառայողները սոցցանցերում հրապարակել են հսկայական քանակությամբ նյութեր, որոնք հիմք են հանդիսացել Արցախի եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում կատարված հանցագործությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի համար։
Օրինագիծը նախատեսում է նաեւ քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, կրոնական կազմակերպություններին եւ արհմիություններին անդամակցելու, հավաքներին, ցույցերին, փողոցային երթերին եւ պիկետներին մասնակցելու, ինչպես նաև գործարար գործունեություն, քաղաքական և կրոնական քարոզչություն իրականացնելու, հրամանատարների հրամանները քննադատելու եւ քննարկելու, առանց հրամանատարների թույլտվության ԶԼՄ-ներին հարցազրույց տալու արգելք։