Ոստիկանները բերման են ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին
Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները Երևանում առավոտից փողոցներ են փակում՝ անհամաձայնություն հայտնելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթին։
«Սա խաղաղ բողոքի ակցիա է։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին»,- հայտարարեց «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը:
Մեկ ուրիշ մասնակից էլ նշեց, որ այս ակցիան ուղղված է թուրքի դեմ. «Մենք իրազեկում ենք, որ այսպես փակված են Սյունիքի ճանապարհները, մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել»,- Ակցայի մասնակից մի կին ժողովրդին արթնանալու կոչ է անում. «Ժողովուրդ, արթնացեք, արթուն կացեք, միացեք մեր շարժմանը»։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում Արա Զոհրաբյանին: