Մեքզիթը շարունակվում է. Արքայազն Հարին և Մեգան Մարքլը մերժել են Սուրբ ծնունդը միասին նշելու Եղիսաբեթ Երկրորդի հրավերը
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են Մեծ Բրիտանիա մեկնել՝ արքայական ընտանիքի հետ Սուրբ ծնունդը նշելու։ Եղիաբեթ Երկրորդի թոռն ու նրա կինը մերժել են թագուհու հրավերը։
Եղիսաբեթ Երկրորդն ամբողջ ընտանիքին սեղանի շուրջ հավաքում է ամեն տարի, սակայն Մեգանն ու Հարին տոնին չեն մասնակցել 2018թ․-ից սկսած։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը պարզաբանել է մերժելու պատճառը։
«Հարին և Մեգանը հրավիրված են եղել Սուրբ ծնունդին միանալու ընտանիքի մյուս անդամներին, սակայն դա չեն անի։ Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ խենթություն կլինի, եթե նրանք վերադառնան Մեծ Բրիտանիա։ Բայց նրանք պետք է բուժեն վերքերն ու շարունակեն ապրել»,- հայտնել է Page Six-ի աղբյուրը։