Պետդումայի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել են որմզդեղնի սպանության համար
ՌԴ Պետդուման Կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինին զրկել է անձեռնմխելիությունից։ Հիմա նրա դեմ կարող են քրեական գործ հարուցել, վարչական վարույթ սկսել, քննչական գործողություններ կատարել, հայտնում է korrespondent.net-ը:
Ռաշկինն ապօրինի որսի գործով կասկածյալի կարգավիճակում է: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ին Սարատովի մարզում որսի ժամանակ կրակել է որմզդեղնի (лось) վրա։ Մինչ այս քաղաքական գործիչը պնդում էր, որ կենդանուն արդեն սպանված է գտել։
Գլխավոր դատախազի ներկայացուցչի պնդմամբ՝ Ռաշկինին նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով, որը պատիժ է նախատեսում ապօրինի որսի համար, որը կատարվել է անձի կամ մի խումբ անձանց կողմից՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ նախնական դավադրության կամ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով։
Դրա համար նախատեսված է տուգանք 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլու չափով կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով։