Պաթյուն ՌԴ-ի հանքահորերից մեկում․ զոհերի թիվը հասել է 52-ի
Նախնական տվյալներով՝ Կուզբասում 52 մարդ է զոհվել «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
«ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Արտակարգ պատահարի պատճառը, ըստ գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Դեմեշինի, մեթանի պայթյունն է, որը պայմանավորված է կայծով, և դրան հաջորդած դինամիկ հարվածը, որը վնասել է հանքափորներին:
Հետաքննության շրջանակում ձերբակալել են հանքի 47-ամյա տնօրենին, 59-ամյա առաջին տեղակալին և 36-ամյա տեղամասի պետին, ասվում է ՔԿ կայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիստվյաժնայա» ձեռնարկությունում արտակարգ պատահարը 11 հանքափորի կյանք է խլել։
Բելովո հանքավայրում ծուխ է առաջացել տեղի ժամանակով առավոտյան ժամը 8։30-ին։ Այդ պահին գետնի տակ 285 մարդ է եղել։ Նրանց մեծ մասին դուրս են բերել։ Ենթադրվում է, որ մնացած հանքափորներն արգելափակված են երկու հեռավոր խոռոչներում. նրանց հետ կապ չկա։