Թեհրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է, որ Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը։
Իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Ամիրաբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխության վեևաբերյալ Իրանի մերժման քաղաքականությունը, մտահոգություն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերջին ռազմական հակամարտությունների կապակցությամբ և կոչ է արել զսպվածություն և հարգանք ցուցաբերել ազգերի տարածքային ամբողջականության նկատմամբ։