«Միլանը» ցանկանում է երկարաձգել Պիոլիի պայմանագիրը
«Միլանը» ցանկանում է երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի պայմանագիրը, Armsport.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:
Պիոլիի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտից հետո: 56-ամյա մասնագետի գրանցած արդյունքները «Միլանին» դրդում են նոր պայմանագիր կնքելուն: Նշվում է, որ կողմերը համաձայնության կգան մյուս շաբաթ:
Պիոլին 2019 թվականի հոկտեմբերի 9-ից գլխավորում է «ռոսոներիներին»: