ՌԴ-ում փորձարկվում է ՄիԳ-31 կործանիչ-կալանիչի արդիականացված տարբերակը
Ռուսաստանում ընթանում են ՄիԳ-31 կործանիչ-կալանիչ ինքնաթիռի արդիականացված, էլեկտրահեռակառավարման համակարգ ունեցող տարբերակի պետական փորձարկումները:
Այդ մասին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոյին զեկուցել են «Սոկոլ» ավիագործարանի ներկայացուցիչները:
ՌԴ պաշտպանության փոխնախարարն այցելել է Նիժնի Նովգորոդի ավիացիոն գործարան՝ ուսումնասիրելով գործարանի արտադրական հզորությունը և ստուգելով ՄիԳ-31 կործանիչների վերանորոգման և արդիականացման աշխատանքները:
Արդիականացված ՄԻԳ-31ԲՄ կործանիչների արտասահմանյան համալրող սարքերը գործնականում ամբողջությամբ փոխարինված են ռուսականով, Կրիվոռուչկոյին զեկուցել են ավիագործարանի ներկայացուցիչները: