The Weeknd-ի հիթը դարձել է բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ երգը՝ «Billboard»-ի վարկածով
«Billboard» ամսագիրը հրապարակել է բոլոր ժամակաների լավագույն երգերի ցանկը։ Հիթ-շքերթում առաջին տեղը զբաղեցրել է կանադացի երգիչ The Weeknd-ի (Էյբել Թեսֆայե) «Blinding Lights» երգը։
Կանադացի երգչի հաջողությունն ապահովել է նրա լսարանը․ 2020թ․-ի մարտից կոմպոզիցաին չորս շաբաթ գտնվել է «Billboard»-ի վաճառքների ամենշաբաթյա ցանկի առաջին տեղում, 43 շաբաթ՝ առաջին հնգյակում, 57 շաբաթ՝ թոփ 10-ում, 86 շաբաթ՝ թոփ 40-ում և 90 շաբաթ՝ Hot 100-ում։
Կոմպոզիցիան, որը առաջադրված չի եղել «Գրեմմիի», առաջ է անցել Չաբի Չեկերի «The Twist» հիթից (1960), որը չարթում 90 շաբաթ է մնացել։
«Billboard Hot 100 Song of All Time» չարթը հետևյալ տեսքն ունի՝ The Weeknd-ի «Blinding Lights»-ը, Չաբի Չեկերի «The Twist»-ը, Santana-ի և Ռոբ Թոմասի «Smooth»-ը, Բոբի Դարինայի «Mack the Knife»-ը, Մարկ Ռոնսոնի եւ Բրունո Մարսի «Uptown Funk!»-ը, Լիեն Ռայմսի «How Do I Live»-ը, LMFAO-ի, Lauren Bennett-ի և GoonRock-ի «Party Rock Anthem»-ը, The Black Eyed Peas-ի «I Gotta Feeling»-ը, Los Del Rio-ի Macarena-ն (Bayside Boys Mix), Էդ Շիրանի «Shape of You»-ն»։