ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումների արդյունքում, ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների քառյակը․
Միլանի «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկո, որը դուբլի հեղինակ է դարձել Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում (2:0)։
«Այաքսի» կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալեր, որի 2 գոլի շնորհիվ Ամստերդամի թիմը հաղթեց թուրքական «Բեշիկթաշին»՝ (2:1)։
«ՌԲ Լայպցիգի» շվեդ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգ, որը դուբլի հեղինակ է դարձել բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում (5:0)։
Պորտուգալական «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշ, որը 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3:1)։
Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։