Միլիոնատերը հրաժարվել էր շփվել կնոջ հետ, քանի որ վստահ չէր նրա մաքրության վրա
Միլիոնատեր Հովարդ Հյուզը տառապում էր պաթոֆոբիայով (վախ ցանկացած հիվանդությունից) և հատկապես վառ արտահայտված մոլիզմոֆոբիայով (վարակ ստանալու վախ):
Նա ապրել է արտաքին աշխարհից ամբողջովին մեկուսացված: Յուրաքանչյուր ժամ չափել են Հյուզի մարմնի ջերմաստիճնն ու ճնշումը: Տան սենյակներում չկային ոչ գրքեր, ոչ էլ այլ իրեր, որոնք կարող էին փոշի կլանել:
Հյուզը մերկ ձեռքով չէր դիպչում փաստաթղթերին, դռների բռնակներին և անգամ դանակ ու պատառաքաղին: Նա գրեթե ամեն րոպե անձեռոցիկով մաքրում էր ձեռքերն ու դեմքը:
Միլիոնատերն անգամ հրաժարվել էր շփվել իր կնոջ հետ, քանի որ վստահ չէր նրա մաքրության վրա:
Կյանքի վերջին նա գրեթե ոչինչ չէր ուտում և չէր խմում, քանի որ անգամ ֆիլտրված ջուրը նրան կեղտոտ էր թվում: