Իոսիֆ Պրիգոժինը դատական հայց է ներկայացնում Ավրաամ Ռուսոյի դեմ
Իոսիֆ Պրիգոժինի շահերը ներկայացնող փաստաբան Սերգեյ Ժորինը հայտարարել է, որ պրոդյուսերը դատակա հայց է ներկայացնում Ավրաամ Ռուսոյի դեմ․ երգիչը հայտարարել է, որ Պիրգոժինն առնչություն ունի իր դեմ հարձակմանը։ Ժորինի խոսքով՝ երգչին քաջ հայտնի է, որ հարձակման վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո գործով անցնող անձանց ցանկում Իոսիֆ Պրիգոժինը չկա եւ չի եղել, սակայն նա շարունակում է հայտարարել, թե պրոդյուսերն առնչություն ունի դրան։
«Իոսֆիֆ Պրիգոժինը դատարան դիմելու որոշում է կայացրել։ Դրանից հետո նա ինձ խնդրել է պատրաստել փաստաթղթերը։ Մենք սղագրել ենք ամբողջ հաղորդումն, ուղարկել լեզվաբանների, որ նրանք եզրակացություն պատրաստեն»,- 5-tv.ru-ին հայտնել է Ժորինը։
Փաստաբանն ու նրա վստահորդը եզրակացությունից հետո կպատաստեն փաստաթղթերն ու պատվի ու արժանապատվության պաշտպանության մասին հայց ներկայացնեն դատարան, որում կպահանջեն հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը եւ բարոյական վնասի փոխհատուցում, սակայն չափն առայժմ որոշված չէ։
«Այդ հարցն այնքան էլ սկզբունքային չէ Իոսիֆ Պրիգոժինի համար։ Նրա համար կարեւոր է, որ այն տեղեկատվությունը, որը հնչել է եւ որը չի համապատասխանում իրականությանը, հերքվի եւ այս հարցում վերջակետ դրվի»,- եզրակացրել է Ժորինը։
Ավելի վաղ Ռուսոն «НТВ»-ի եթերում Պրիգոժինին մեղադրել է Թելման Իսմայիլովի հետ դավադրության մեջ։ 2006թ․-ին երգիչի նկատմամբ մահափորձ է կատարվել, որը չի բացահայտվել։ Դրանից հետո նրա ստիպված է եղել ԱՄՆ արտագաղթել։