«Մանչեսթեր Սիթի» - ՊՍԺ. Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի 24-ին կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին։
Բուքմեյքերները կանխատեսում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակը՝ 1.60։ Փարիզյան ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5.25 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 4.10։
«Մանչեսթեր Սիթի» - ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Թիմերի առաջին խաղը Փարիզում ավարտվել է ՊՍԺ-ի հաղթանակով՝ 2։0։
А խմբում «Մանչեսթեր Սիթին» 9 միավորով առաջինն է, ՊՍԺ-ն հետ է 1 միավոր։ Երրորդ տեղում 4 միավորով ընթացող բելգիական «Բրյուգեն» նույնպես պահպանում է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն։