Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33 558 դեպք
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն օրական ավելացել է 33 558-ով՝ հասնելով 9 434 393-ի։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում 85 մարզերում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված 33 558 դեպք, որից 2194-ը (6,5%) հայտնաբերվել է առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պանդեմիայի ընթացքում ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9 434 393 դեպք։