ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԵԱՀԿ նախագահը խեղաթյուրել է Լավրովի հետ բանակցությունների թեմաները
Մոսկվան զարմացած է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն խեղաթյուրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների հիմնական թեմաները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Զարմանալի է, որ Մոսկվա կատարած այցը տիկին Ա. Լինդեի կողմից հայտարարվել է առաջին հերթին որպես ԵԱՀԿ գործող նախագահի այց՝ կազմակերպության գործունեության արդիական հարցերը քննարկելու համար՝ շեշտը դնելով այս տարվա դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում Նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման վրա, իսկ պոստֆակտում որպես Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների հիմնական թեմաներ նախանշվել են բոլորովին այլ հարցեր՝ միգրացիոն ճգնաժամը լեհ-բելառուսական սահմանին եւ օտարերկրյա գործակալների գործունեությունը Ռուսաստանում»,- ասվում է նրա մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
Զախարովայի խոսքով՝ դա «բացասաբար կանդրադառնա ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության արդյունքների» ամփոփման վրա։