Ջոնի Դեփը դարձել է շիկահեր
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը փոխել է մազերի գույնը. այժմ նա շիկահեր է: «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը ներկայացրել է նոր ոճը՝ հանկարծակի հայտնվելով բրիտանական մայրաքաղաքում կայացած BFI լոնդոնյան կինոփառատոնի փակման արարողությանը: Նա ներկա է գտնվել փառատոնին՝ Քրիստոֆեր Լիին հատուկ մրցանակը հանձնելու համար:
«Այստեղ գտնվելը մեծ պատիվ է ինձ համար»,- ասել է Ջոնին՝ նշելով, որ Լին հանճարեղ մարդ է:
Քրիստոֆերն էլ իր հերթին տեղեկացրել է, որ Ջոնի Դեփի հայտնվելը մեծ և կարևոր անակնկալ էր իր համար: