«Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 24-ին, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։
Այս գործով որպես պատասխանող է ներգրավվել նաեւ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը։
Երրորդ նախագահը դատարանին պահանջում է Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ հերքել Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Ագային ժողովի նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»: