«Նահանջել չկա». Ոստիկանները բերման ենթարկեցին «Ազատագրաման շարժում» նախաձեռնության անդամներին
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ սկսեցին բերման ենթարկել «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներին, որոնք կաթվածահար էին արել մետրոյի աշխատանքը եւ կոչ էին անում երեկոյան մասնակցել Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքին:
Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված: Բերման ենթարկվողները բացականչում էին. «Նահանջել չկա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք մետրոյում ներկայացնում են իրենց պահանջները և հայտարարում, որ նահանջ չի լինելու։ «Ապաքաղաքական բողոքի ակցիա է։ Բողոքի ակցիան նաև ձեր երեխաների անվտանգության համար է, զինվորին պետք է զինեն, առաջնագիծը պետք է պաշտպանել։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները։
«Մեր նպատակն է թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել, կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը»,-ասացին նրանք: