Մետրոն կաթվածահար է․ ցուցարարները փակել են այն (Տեսանյութ)
«Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք մետրոյում ներկայացնում են իրենց պահանջները և հայտարարում, որ նահանջ չի լինելու։
«Ապաքաղաքական բողոքի ակցիա է։ Բողոքի ակցիան նաև ձեր երեխաների անվտանգության համար է, զինվորին պետք է զինեն, առաջնագիծը պետք է պաշտպանել։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները։
«Մեր նպատակն է թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել, կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։
Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ ակցիայով կարող են մետրոյի քաղաքացիներին անհարմարություն պատճառել, բայց բողոքի ակցիան հանուն հանրային գերակա շահի է։