Ռոբերտ Պատտինսոնը 6.750.000 դոլարով վաճառում է Լոս Անջելեսի իր առանձնատունը (լուսանկարներ)
Լոս Անջելեսի էլիտար առանձնատունը Ռոբերտ Պատտինսոնը ձեռք էր բերել 2011 թ.՝ 6.275.000 դոլարով: Այժմ դերասանը իսպանական ոճի իր առանձնատունը վաճառում է 6.750.000 դոլարով: Հնարավոր է՝ դերասանը ցանկանում է ազատվել Կրիստեն Ստյուարտին հիշեցնող ամեն ինչից. չ՞է որ հենց այստեղ է զույգն անցկացրել իր լավագույն տարիները:
Ի դեպ, Լոս Ֆելիս թաղամասը միշտ է գրավել հայտնիներին. վերջերս այստեղ առանձնատուն է ձեռք բերել Զակ Էֆրոնը: Երիտասարդ դերասանն իր երազանքների տան համար ծախսել է ավելի քան 4 մլն դոլար: