Երիտասարդ աղջիկը բոտոքսի միջոցով վերածվել է տարեց կնոջ
Բրիտանացի հեռուստաաստղ և բլոգեր Էյ Ջեյ Բանքերը ցանկացել է ազատվել դեմքի կնճիռներից բոտոքսի միջոցով և արտաքնապես ծերացել է։ Նրա պատմությունը մեջբերում է The Sun-ը։
Մազերի երկարացման 28-ամյա մասնագետը մասնակցել է Love Island ռեալիթի շոուին, որտեղ ռոմանտիկ հարաբերություններում մշտապես մերժվել է երիտասարդների կողմից։ Աղջիկը որոշել է, որ իր անհաջողության պատճառը աչքերի տակի բարակ կնճիռներն են, և հազար ֆունտ է ծախսել այտերի ու շուրթերի մեջ ֆիլեր ներարկելու վրա։
«Առաջին պրոցեդուրայից հետո չկարողացա կանգ առնել և շարունակեցի մտածել. «Ինձ ավելի ու ավելի շատ է պետք»: Հուսով էի, որ հանգստացած դեմք կունենամ։ Արդյունքում ես շատ գումար ծախսեցի, և ամեն ինչ միայն վատացավ»,- խոստովանել է նա և ասել, որ մեկ ամսվա ընթացքում երեք անգամ այցելել է կոսմետոլոգիական կլինիկա։ Պրոֆեսիոնալ կոսմետոլոգ Ահմեդ Էլ Մինտասարը հրապարակմանը տված հարցազրույցում բացատրել է, որ բլոգերի այտերն ուռել են ֆիլերի սխալ ներարկման պատճառով։
Բանքերը նաև դժգոհել է, որ շոուի հաջորդ եթերաշրջանում նկարահանվելուց հետո Twitter-ում բազմաթիվ օգտատերերի կողմից իր արտաքինը քննադատող մեկնաբանություններ են հայտնվել։ «Նրանք գրել էին. «Նա ուռած է», «Նա այնքան կեղծ է», «Կարծես ծեր կին լինի»: Բայց ես համաձայն եմ նրանց կարծիքի հետ։ Պրոմո-տեսահոլովակներում իմ դեմքը զզվելի տեսք ուներ»,- ասել է նա:
Բժիշկ Մինտասարը այս աշնանը Բանքերի դեմքից հեռացրեց ֆիլերները: Դրանից հետո նյութի հերոսուհին ընթերցողներին հորդորել է հնարավորինս խուսափել նման ներարկումներից։ Բլոգերն ասել է, որ կյանքում այլևս չի դիմի բոտոքսի։