Բաքվի խաբեբաները կեղծ կրիպտոարժույթ են վաճառել դյուրահավատ հայրենակիցներին
Բաքվի խաբեբաները կեղծ կրիպտոարժույթ են վաճառել դյուրահավատ հայրենակիցներին։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, խարդախ սխեմայի գլխավոր ֆիգուրանտներ են Գյուլյարա Աբդուլլաեւան եւ Հայալ Յախյաեւը։ Նրանք սոցցանցերում փիառ-արշավ են կազմակերպել՝ նպատակ ունենալով մարդկանց ներգրավել OCOS ֆինանսական բուրգում։ Խարդախները՝ օգտագործելով տեղային համակարգչային ծրագրեր, ֆեյք կրիպտոարժույթ են ստեղծել, որը վաճառել են մարդկանց, ովքեր ինֆորմացված չեն եղել կրիպտոառեւտրից։
Նման խարդախների թիվը Ադրբեջանում հասել է 10 000-ի, իսկ հասցված վնասի արժեքը հասնում է միլիոնների։
Կրիպտո-խարդախության տարածումը թույլ է տալիս խարդախներին գրավիչ պայմաններ ստեղծել․ բուրգի անդամ դառնալու համար անհրաժեշտ է ներդնել առնվազն 25 դոլար։ Միեւնույն ժամանակ, բուն բուրգի ներսում՝ կախված ներդրված միջոցների քանակից, կան աստիճանավորման մի քանի մակարդակներ՝ «Ռոքի», «Գործարար», «Ներդրող» եւ «Փորձագետ»: Խաբեբաները խոստանում են 60 օրվա ընթացքում 25 դոլարից մինչեւ 100 դոլար ներդրումներից շահույթ: Ի դեպ, դատելով համացանցի տեսանյութերից՝ խարդախներն իսկապես շահույթ են վճարել, բայց միայն մանր ներդրումներից՝ թափանցիկ աշխատանքի պատրանք ստեղծելու եւ մեծ թվով մարդկանց ներգրավելու համար։ Ինչ վերաբերում է ավելի լուրջ ներդրումներին (300-ից 1000 դոլար), ապա OCOS-ը խոստանում է 50% շահույթ 75-100 օրվա ընթացքում, իսկ 3000-ից 15000 դոլարի դեպքում շահույթը պետք է ստացվի 150-200 օրվա ընթացքում։
Բուրգը ունի անգլալեզու կայք՝ ocos.uk: Երբ մտնում ես կայք, տպավորություն է ստեղծվում, որ խոսքը լուրջ ներդրումային ընկերության մասին է։ Ամեն ինչ տրամաբանական է՝ խաբեբաները չեն խնայում գովազդի եւ սեփական կերպար ստեղծելու վրա։ Սակայն haqqin.az-ի կատարած փոքրիկ հետաքննությունը պարզել է, որ բրիտանական «սոլիդ» կայքի այցելուների 100%-ը օգտատերեր են Ադրբեջանից։