Թուրքիայում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել
Նոյեմբերի 23-ին Ստամբուլում և Անկարայում բողոքի ցույցեր են սկսվել՝ կառավարության հրաժարականի պահանջով, հայտնում է Sputnik Թուրքիան։
Բողոքի ակցիաների պատճառ է դարձել ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի արժեզրկումը (նոյեմբերի 23-ի երեկոյան 1 դոլարի դիմաց 13,4 լիրա)։
Հաղորդվում է, որ Անկարայի Չանքայա թաղամասում ցուցարարները դուրս են եկել՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունը պետք է հրաժարական տա» կարգախոսով։
Ստամբուլում Թուրքիայի Լեյբորիստական կուսակցության անդամները Կենտրոնական բանկի առջեւ հանդես են եկել մամուլի հայտարարությամբ։
Բողոքի ցույցերին մասնակցել են նաեւ Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները։ Ոստիկանությունը փակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։