Բորուսիան ցանկանում է կրկնապատկել Հոլանդի աշխատավարձը
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է թիմի կազմում պահել Էրլինգ Հոլանդին, հաղորդում է Sky Sport Germany-ին:
Ըստ աղբյուրի, «Բորուսիան» ցանկանում է կրկնապատկել նորվեգացու աշխատավարձը` հասցնելով 16-18 մլն եվրոյի:
Բացի այդ ակումբը ցանկանում է, որ նոր պայմանագրով նրա հրաժարագինը ուժի մեջ մտնի ոչ թե 2022-ին, այլ 2023-ին:
Ֆուտբոլիստին իրենց կազմում ցանակնում են տեսնել «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
Աղբյուր ArmSport.am