Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ չնայած թուրքական լիրայի անկման ֆոնին ընդդիմության համապատասխան կոչերին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք առանց բացառության բոլոր ընտրություններում հաղթող ենք դուրս եկել։ Եվ ես հայտարարում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, դրանք տեղի կունենան 2023 թվականին, ինչպես նախատեսված էր»,- երեքշաբթի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Թուրքիայի ղեկավարը։