Կրեմլը չի բացառել կորոնավիրուսի համավարակի նոր ալիքները Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեպքերը վերջին օրերին նվազում են, բայց բոլորը հասկանում են, որ աշխարհին հիվանդացության նոր «ալիքներ» են սպասվում, եւ այստեղ անհրաժեշտ է բարձրացնել պատվաստումների մակարդակը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե նայենք այս օրերի ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թվերի դինամիկային, ապա, իրոք, որոշակի նվազման միտում կա։ Հավանաբար բոլորն են հասկանում, որ, ամենայն հավանականությամբ, մեզ նոր ալիքներ են սպասվում։ Եվրոպացիներին էլ է սպասում, տեսեք, թե հիմա ինչ լարված իրավիճակ է եվրոպացիների մոտ։ Ես արդեն չգիտեմ` մեզ մոտ երրորդն է, նրանց մոտ չորրորդը, կամ նրանց մոտ հինգերորդն է, մեզ մոտ չորրորդը», - լրագրողներին ասել է Պեսկովը:
«Բայց այն, որ ալիքները գնում են մեկը մյուսի հետեւից, օբյեկտիվ է, եւ մենք տեսնում ենք, որ բոլորս` աշխարհի բոլոր պետությունները, բախվում են նույն խնդիրներին. դա պատվաստումների եւ վերապատվաստումների անբավարար մակարդակն է», - հավելել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ աշխարհի բոլոր երկրներն «անհավանական ջանքեր են գործադրում՝ համոզելու քաղաքացիներին բարձրացնել պատվաստումների մակարդակը»։