Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33996 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին օրում ավելացել է 33 996-ով, սա նվազագույն ցուցանիշ է հոկտեմբերի 19-ից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9.400.835-ի։
Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0.36 տոկոս։
Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 1 044 562 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 36051-ով՝ հասնելով 8.089.694-ի։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86.1 տոկոս։
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1243-ով՝ հասնելով 266579-ի։ Հիվանդության պայմանական մահացության ցուցանիշը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) աճել է մինչեւ 2.84 տոկոս, վկայում են շտաբի տվյալները: