«Չելսի» - «Յուվենտուս», «Բարսելոնա» - «Բենֆիկա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 23-ին կմեկնարկի խմբային մրցաշարի 5-րդ տուրը։
Գավաթակիր «Չելսին» Լոնդոնում կընդունի Թուրինի «Յուվենտուսին»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին։ Պրեմիեր լիգայի առաջատարի հաղթանակի գործակիցը 1․60 է։ «Յուվենտուսի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․90 գործակցով։
H խմբում «Յուվենտուսը» 4 հաղթանակից հետո ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Չելսին» 9 միավորով երկրորդն է։ Առաջին շրջանում «Յուվենտուսը» Թուրինում «Չելսիին» հաղթել է 1։0 հաշվով։
E խմբում երկրորդ ուղեգրին հավակնող «Բարսելոնան» ու Լիսաբոնի «Բենֆիկան» կհանդիպեն «Կամպ Նոու» ստադիոնում։ Ֆավորիտ է համարվում կատալոնական թիմը՝ 1․65։ Պորտուգալական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5․10, ոչ ոքի արդյունքինը՝ 4․20։
«Բարսելոնան» 6 միավորով երկրորդն է, «Բենֆիկան» հետ է 2 միավոր։ Առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը 12 միավորով ապահովել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։ Լիսաբոնում կատալոնական թիմը պարտվել էր 0։3 հաշվով։
«Չելսի» - «Յուվենտուս» եւ «Բարսելոնա» - «Բենֆիկա» հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։