«Ես նրանց քեռին եմ համարվում, ոչ թե քրոջորդին». Նիկիտա Պրեսյանկովը խոսել է իրենց ընտանիքի անհեթեթ, բայց և հետաքրքրիր գաղտնիքների մասին
Ժամանակին ռուսական շոուբիզը պայթեցրել էր լուրը, որ պրիմադոննա Ալլա Պուգաչովան և իրենից հսկայական տարիքային տարբերությամբ երիտասարդ ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը ծնողներ են դարձել՝ լույս աշխարհ բերելով Լիզային և Գարրիին՝ փոխնակ մայրության ծրագրով:
Ժառագները արդեն ութ տարեկան են, սակայն, ինչպես ռուսական թոք-շուներից մեկի ժամանակ անկեղծացել է Բորիսովնայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը, երեխաների լույս աշխարհ գալու եղանակը նրանցից թաքուն է պահվում:
<<Նրանք ինձ էլ չեն ճանաչում որպես իրենց զարմիկ՝ քրոջ որդի, այլ ճանաչում են որպես քեռի (дядя/ խմբ.)>>,- այս մասին Բորիս Կորչեվնիկովի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Նիկիտան՝ Կրիստինա Օրբակայտեյի որդին:
Նա նշել է, որ կարևորը, որ երեխաները որքան հնարավոր է՝ ուշ իմանան ճշմարտությունը, քանի որ նրանք դեռ այն հասակում չեն, որ կհասկանան, թե դա նորմալ երևույթ է:
Նիկիտան նշել է նաև, որ սկզբում Ալլա Բորիսովնան շատ էր անհանգստանում, արդյոք կկարողանա մեծացնել այդ երեխաներին, և դեռ մինչև նրանց իր ընտանիքում հայտնվելը ասում էր՝ թե չի զբաղվի նրանց դաստիրակությամբ, այլ կկատարի տատիկի դեր, բայց ամեն բան փոխվել է, երբ մանչուկներին ներս են բերել նրա առանձնատուն:
Նիկիտան շեշտել է, որ Ալլան ու Գալկինը երեխաներին չեն մեծացնում որպես ոսկե հասարակության արգասիքներ՝ նստող և պահանջող, այլև զբաղվում նրանց կրթությամբ, ինքնակրթմանը հետևում, Գալկինն էլ շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ՝ սովորեցնելով նրանց այգեգործություն:
Նշենք, որ բալիկների լույս աշխարհ գալուց հետո Ալլա Բորիսովնան լուրջ սկսել է զբաղվել իր առողջությամբ, նիհարել գրեթե 20 կիլոգրամ, լուրջ հետևում է իր սննդակարգին, վարում առողջ ապրելակերպ: